Կարգապահական հանձնաժողովի կազմը

Կարգապահական հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանված է «ՀՀ Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով։

Ըստ այդմ՝ կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող և Կառավարության նշանակած չորս ներկայացուցիչ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով:

Հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:

Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի անդամների թվից՝  ձայների մեծամասնությամբ:

Կարգապահական հանձնաժողովի կազմը հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2016 թվականի հունիսի  13-ի թիվ 32 Ա, 2017 թվականի փետրվարի 9-ի թիվ 17-Ա2018 թվականի  օգոստոսի 17-ի թիվ 113-Ա հրամաններով։ Հանձնաժողովի անդամները նիստում ընտրել են Կարգապահական հանձնաժողովի նախագահ։

Կարգապահական հանձնաժողովի նախագահ Արսեն  Այվազյան ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ արդարադատության երրորդ դասի              պետական խորհրդական                                    
Անդամներ
Կամո Սահակյան

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետարդարադատության առաջին դասի խորհրդական

Ռոբերտ Ադիլխանյան  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական
Ռաֆայել Վարդանյան ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ
Նաիրա Ճնգրյան ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ
 
Անահիտ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ

Արփինե Սարգսյան ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ
Արա Մկրտչյան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ