Վիճակագրություն, միջնորդագրեր, տեղեկանքներ
20.10.17, 12:24

Տեղեկատվություն՝ ՀՀ ՔԿ վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերի մասին

Տեղեկատվություն՝ ՀՀ ՔԿ վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերի մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ-ում ներդրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի առանձին վիճակագրության վարման կառուցակարգ:

Այսպես՝  վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 139 քրեական գործ, որոնցից 2-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Այսպես՝ 139 քրեական գործերից

- 39-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ նրա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն,

- 14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,

- 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին,

- 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,

6-ը՝ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ անառակաբարո գործողություններին,

- 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

- 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն,

-  4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,

- 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն,

- 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ մահ պատճառելուն,

-  3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,

- 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված՝ երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը,

- 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,

- 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածով նախատեսված՝ անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն,

-  1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

-  1-ը վերաբերել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը,

- 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված՝ երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն և այլն:

Նախնական քննության փուլում նշված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 65 անձ, որոնցից 2-ը՝ 14-16 տարեկան, 6-ը՝ 16-18 տարեկան, 45-ը՝ 18-35 տարեկան, 12-ը՝ 35 տարեկանից բարձր:

Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է  112 անձ, որոնցից 36-ը՝ մինչև 12 տարեկան, 12-ը՝ 12-14 տարեկան, 49-ը՝ 14-16 տարեկան, 15-ը՝ 16-18 տարեկան:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 35 քրեական գործ՝ 36 անձի վերաբերյալ: