Քննչական կոմիտեի նախագահ

 

Արթուր Շահենի Պողոսյան
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Ծնվել է 1981 թվականի հուլիսի 10-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2024 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ,
2022-2024թթ. - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ապա` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,
2020-2022թթ. - ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ,
2017-2020թթ. - Լոռու մարզի դատախազի տեղակալ, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ,
2013-2017թթ. - Շիրակի մարզի դատախազի տեղակալ,
IV-XI.2013թ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ,
2011-2013թթ. - Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ,
IV-X.2011թ. - Լոռու մարզի դատախազության դատախազ,
2006-2011թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային քննչական բաժնի քննիչ, նույն վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ։

Կրթություն

1998-2002թթ. - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ։

Այլ տեղեկություններ

2023 թվականի հունիսի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
2021 թվականի դեկտեմբերի 14-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
2021 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության» մեդալով։
2020 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
2002-2004թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա: