Քաղաքացիների ընդունելություն

 

Հարգելի՛ քաղաքացիներ, 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, գլխավոր քարտուղարի, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի, հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների (այլ ստորաբաժանումներ, մարզային վարչություններ, տարածքային բաժիններ) պետերի մոտ իրականացվում են ընդունելություններ: 

Քաղաքացիների ընդունելության կազմակերպումը ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում իրականացվում է Քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժնի (ք. Երևանՙ Մամիկոնյանց 46/5, հեռ. 012 515 423, 012 515 424, էլ. հասցե՝ qk.qaxaqaciner@investigative.am), իսկ մյուս հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում՝ այդ ստորաբաժանումների աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից (բաժինների հասցենները, հեռախոսահամարները և էլեկտրոնային հասցեներն առկա են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքի Կառուցվածք բաժնում):             

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մոտ ընդունելության համար կարող են հերթագրվել այն քաղաքացիները, որոնց առնվազն մեկ անգամ ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը կարգավորող տեղակալը, կամ Տարածքային քննչական վարչությունների վերահսկողության գլխավոր վարչության պետը, կամ գլխավոր քարտուղարը, սակայն հանդիպման արդյունքները քաղաքացիների կողմից համարվել են ոչ բավարար:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցների, զոհվածների ընտանիքի անդամների, անչափահասների, հղի կանանց, տարեցների և հաշմանդամների ընդունելությունը կազմակերպվում է արտահերթ:

Ստորև՝  

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը: