Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններ. 2025 թվական
ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.529 քրեական վարույթ (2024-ին՝ 1.374), որից 483-ը փոխանցվել է 2024 թվականից:
Հաշվետու ժամանակահատվածում 1.529 քրեական վարույթից 135-ը՝ 145 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 115 վարույթ՝ 128 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան (2024-ին՝ 2), 670-ը կարճվել է (2024-ին՝ 558), որից 572-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 479), իսկ 98-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 79), 72-ը միացվել է (2024-ին՝ 59), 28-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 20), 78-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 178), 545 քրեական վարույթ փոխանցվել է 2026 թվական (2024-ին՝ 442):
Դատարան ուղարկված 132 վարույթից 4-ը քննվել է սպանության, 1-ը՝ ծննդկանի կողմից երեխայի սպանության, 7-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 3-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 5-ը՝ մարդուն առևանգելու, 2-ը՝ հոգեկան ներգործության, 23-ը՝ ֆիզիկական ներգործության, 35-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ դրան մասնակից դարձնելու, 1-ը՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու կամ ներգրավելու, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 2-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 8-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 32-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 157 տուժողից 49-ը եղել է մինչև 12, 47-ը՝ 13-14, 42-ը՝ 15-16, 19-ը՝ 17-18 տարեկան:
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: