20.09.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այցելել է ՉԺՀ իրավապահ գործունեության և գործերի քննության կենտրոն

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այցելել է ՉԺՀ իրավապահ գործունեության և գործերի քննության կենտրոն

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ավարտին այցելել է Իրավապահ գործունեության և գործերի քննության կենտրոն։

Շրջայցի ընթացքում Արթուր Պողոսյանը ծանոթացել է Կենտրոնի հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը և դրանք գործնականում կիրառելու մոտեցումներին, որոնց հիմքում ընկած են նորարարական լուծումները։

Քննչական կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է գործերի քննության գործընթացն առավել արդյունավետ և թափանցիկ դարձնող տեխնիկական լուծումների,  այդ թվում՝ խելացի թևնոցների և տեսանկարահանող սարքերի կիրառումը։