Միջազգային համագործակցություն
05.12.18,
09:09
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանին (լուսանկարներ)
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու վերաբերյալ հարցեր:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ փոխադարձ ճանաչողական այցեր կազմակերպելու և միմյանց իրավապահ մարմինների գործունեության հետ ծանոթանալու մասին: