Պաշտոնական
14.01.25, 14:58

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավարին

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Ջերի Բարնեթի գլխավորած պատվիրակությանը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ողջունելով Ջերի Բարնեթին՝ շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Արսեն Այվազյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը:

Ջերի Բարնեթը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ անդրազգային բնույթի հանցագործությունների ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակման համար:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով ապահովելու համագործակցության շարունակականությունը: