«Նախնական քննություն» գիտագործնական ամսագրի խմբագրությունը հրավիրում է հեղինակների

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից հիմնադրվել և հաջողությամբ գործարկվում է «Նախնական քննություն» գիտագործնական ամսագիրը: Հանդեսում հրատարակվում են բելառուս և արտասահմանյան հետազոտողների աշխատանքները իրավակիրառման, իրավապահ գործունեության խնդիրների վերաբերյալ:
Իր գոյության համեմատաբար կարճ ժամանակահատվածի ընթացքում «Նախնական քննություն» գիտագործնական ամսագիրը դարձել է Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի իրավաբանների համար կարծիքների և փորձի փոխանակման հարթակ:
Ամսագիրը ներառված է Բելառուսի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված ատենախոսական հետազոտությունների արդյունքների հրատարակման համար Բելառուսի Հանրապետության գիտական հանդեսների ցանկում և Գիտական մեջբերումների ռուսաստանյան ինդեքսում:
«Նախնական քննություն» գիտագործնական ամսագրի խմբագրությունը պատրաստ է համագործակցության և հրավիրում է հեղինակների՝ իրավաբան-գիտնականների և պրակտիկների, հանդեսի էջերում իրավաբանության և հանցավորության հակազդման արդի հարցերի լուսաբանման համար:
Ամսագրի, հեղինակների համար անհրաժեշտ տվյալների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով՝ http://pr.gov.by
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: