Լրահոս
08.06.16,
13:49
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով այսօր կատարվել են կադրային փոփոխություններ։
ՀՀ ՔԿ Նախագահի 08.06.16թ. թիվ 293-Ա հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն։
Նույն օրը ՀՀ ՔԿ Նախագահը հրաման է ստորագրել՝ Դավիթ Գևորգյանին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ նշանակելու մասին՝ նրան ազատելով նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնից։