Միջազգային համագործակցություն
25.01.19,
12:21
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի ղեկավար Ստեֆեն Չուի գլխավորած պատվիրակությանը։
Հ.Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված համագործակցությունը, Քննչական կոմիտեին՝ ձևավորման պահից, ցուցաբերված աջակցությունը, որի շնորհիվ անցած տարիների ընթացքում կյանքի են կոչվել Քննչական կոմիտեի՝ որպես անկախ քննչական մարմնի, կարողությունների զարգացման ուղղված մի շարք հավակնոտ ծրագրեր:
Մասնավորապես՝ ԱՄն դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ ներդրվել է քրեական գործերի նյութերի թվայնացման ծրագիրը, մշակվել էլեկտրոնային գրադարանը, էլեկտրոնային նախաքննությունը, կազմակերպվել ՔԿ ծառայողների մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված տարբեր դասընթացներ, սեմինարներ։

Կողմերը կարևորել են համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Ստեֆեն Չուն փաստել է, որ ՔԿ նախագահի առաջիկա այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ և մասնակցությունը «Նոր աշխարհակարգի մարտահրավերները և հնարավորությունները» աշխատաժողովին կարող է էապես նպաստել փոխգործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանը, նախանշել նոր ուղղություններ։
Աշխատաժողովը տեղի կունենա 2019 թվականին փետրվարի 4- 8-ը՝ Վաշինգտոնում, որին կմասնակցեն Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի երկրների ներկայացուցիչները։
Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հավաստել ՀՀ քննչական կոմիտեի պատրաստակամությունը՝ զարգացնելու ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել համատեղ իրականացվող ծրագրերի կազմակերպմանը վերաբերող հարցերը։