06.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Վրաստան․ կայացել է հանդիպում Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ (լուսանկարներ)

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնական հրավերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Վրաստան։
Սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Վրաստանի հատուկ քննչական ծառայության Քութայիսիի գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կատսիտաձեի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների քննչական ծառայությունների համագործակցության առկա հնարավորությունների իրացման հեռանկարներին։ Երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, շնորհակալություն հայտնելով պարոն Կատսիտաձեին հրավերի համար, ընդգծել է, որ իր այցով տրվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության և քննչական մյուս մարմինների հետ նոր որակի և սերտ համագործակցության մեկնարկը։
Հանդիպումից հետո Արգիշտի Քյարամյանը շրջայց է կատարել Վրաստանի ՀՔԾ գրասենյակում, ծանոթացել վերջինիս գործունեության ուղղություններին և առանձնահատկություններին։
ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Հարգելի΄քաղաքացիներ, հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ,
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է:

Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար:
Բաժանորդագրվել
Հերթագրվել
*Queue text1