ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
17.01.25, 17:50

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2025թ. հունվարի 17-ի N 15-Ա հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ

17.01.25թ. N15-Ա

ՎԱՀԵ ԳՈԻՐԳԵՆԻ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

Հրամայում եմ.

1.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վաստակավոր իրավաբան Վահե Գուրգենի Ենգիբարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ՝ երեք տարի ժամկետով:

2.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահին և անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին:

Ա.Պողոսյան