ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
14.05.24, 16:34

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021թ. դեկտեմբերի 8-ի N167-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 14.05.2024թ. N 122-Լ )

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ

 

 

Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթութը փոփոխող իրավական ակտ

08.12.2021թ.N 167-Լ
Ինկորպորացիա առ 14.05.2024թ. N 122-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ, ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ԵՎ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ, ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՐԳԵՎԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 56-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագ. փոփ. 25.01.2023. N 33-L,
փոփ. 14.05.2024. N 122-Լ)


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում աշխատանքի արդունավետության բարձրացումը խթանելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանումները և քննիչին պարզելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը պատշաճ գնահատականի արժանացնելու նկատառումներից ելնելով և ղ
եկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

(փոփ. 25.01.2023. N 33-L)

Հրամայում եմ.


1. Հաստատել Հայաստանի
Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանումներ, տարվա քննիչ և տարվա լավագույն ստորաբաժանում, տարվա լավագույն քննիչ ճանաչելու կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի: (փոփ. 25.01.2023. N 33-Լ, փոփ. 14.05.2024. N 122-Լ)


2.  Հաստատել  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում»,  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա քննիչ», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանում» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա լավագույն քննիչ» պարգևագրերի նկարագրերը՝ համաձայն N 2 հավելվածի: (փոփ. 25.01.2023. N 33-Լ, փոփ. 14.05.2024. N 122-Լ)

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը, պայմանները հաստատելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տարվա ստորաբաժանում և Տարվա քննիչ պարգևագրերի նկարագրերը հաստատելու մասին» թիվ 56-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչել:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:

Ա. Քյարամյան

  

        Հավելված N 1
Հայաստանի  Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
08.12.2021թ. թիվ 167-Լ հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ, ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ԵՎ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ, ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՆՆԻՉ» ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագ. փոփ. 25.01.2023. N 33-Լ,փոփ. 14.05.2024. N 122-Լ)

ԳԼՈՒԽ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ  ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ, ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ԵՎ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ, ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ


1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե)  յուրաքանչյուր տարի սույն կարգի համաձայն ձևավորված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից ընտրվում են.

1) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում ճանաչելու նպատակով՝ հետևյալ ստորաբաժանումներից մեկը.
ա. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչություն,
բ. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններ.
2) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում ճանաչելու նպատակով՝ Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներից (բացառությամբ ծանր հանցագործությունների քննության բաժնի) մեկ ստորաբաժանում.
3) Կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում ճանաչելու նպատակով՝ մարզային քննչական վարչություններից մեկ ստորաբաժանում.
4) Կոմիտեի տարվա քննիչ ճանաչելու նպատակով՝ մեկ քննիչ հետևյալ ստորաբաժանումներից.
ա. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչություն, կայազորային քննչական բաժիններ,
բ. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներ (բացառությամբ ծանր հանցագործությունների քննության բաժնի),
գ. Կոմիտեի մարզային քննչական վարչություններ.
5) Կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանում ճանաչելու նպատակով՝  հետևյալ ստորաբաժանումներից մեկը.
ա. Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների ստորաբաժանումներ (բացառությամբ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության),  
բ. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն,
գ. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին.
6) Կոմիտեի տարվա լավագույն քննիչ ճանաչելու նպատակով՝ մեկ քննիչ հետևյալ ստորաբաժանումներից.
ա. Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների ստորաբաժանումներ (բացառությամբ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության),
բ. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն,
գ. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

2. Հանձնաժողովը բաղկացած է 10 անդամից: Հանձնաժողովի նախագահն է Կոմիտեի նախագահը, ի պաշտոնե անդամներն են` Կոմիտեի նախագահի տեղակալները, կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների պետերը և Երևան քաղաքի քննչական վարչության պետը:

3. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում, Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում, մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում (այսուհետ՝ միասին Կոմիտեի տարվա ստորաբաժանում) և Կոմիտեի տարվա քննիչի տվյալները հանձնաժողովին ներկայացնելու  համար պատասխանատու ստորաբաժանումներն  են՝
1) Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը՝ Կոմիտեի տարվա ստորաբաժանում ճանաչելու նպատակով թեկնածություն ներկայացնելու համար.
2) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունը, կայազորային քննչական բաժինները, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումները (բացառությամբ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի) և մարզային քննչական վարչությունները՝ Կոմիտեի տարվա քննիչ ճանաչելու նպատակով թեկնածություն ներկայացնելու համար:

4. Կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանում և Կոմիտեի տարվա լավագույն քննիչի տվյալները հանձնաժողովին ներկայացնելու  համար պատասխանատուներն  են՝
Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալներն՝ իրենց համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների մասով, իսկ Կոմիտեի նախագահի համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների դեպքում՝ այդ ստորաբաժանումների պետերը՝ տարվա լավագույն ստորաբաժանում ճանաչելու նպատակով թեկնածություն և լավագույն քննիչ ճանաչելու նպատակով թեկնածու ներկայացնելու համար:

5. Մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը՝ սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պատասխանատու ստորաբաժանումը Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության, կայազորային քննչական բաժինների, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների (բացառությամբ ծանր հանցագործությունների քննության բաժնի) և մարզային քննչական վարչությունների գործունեության վերաբերյալ սույն հավելվածի 16-րդ, 18-րդ և 20-րդ կետերով նախատեսված տվյալները և տեղեկանքներն ուղարկում է հանձնաժողովին՝ Կոմիտեի տարվա ստորաբաժանում ընտրելու նպատակով:

6. Մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը՝ սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ  ենթակետով նախատեսված պատասխանատու ստորաբաժանումները քննարկում և համապատասխան ոլորտը համակարգող՝ Կոմիտեի նախագահի տեղակալի համաձայնությամբ հանձնաժողովին են ներկայացնում Կոմիտեի տարվա քննիչի մեկական թեկնածուի տվյալ՝ հավաստող զեկուցագրով և սույն հավելվածի 17-րդ, 19-րդ և 20-րդ կետերով նախատեսված տվյալները և տեղեկանքները:

7. Մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը՝ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձինք քննարկում և հանձնաժողովին են ներկայացնում կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների ստորաբաժանումների (բացառությամբ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության), Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության և Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի կատարած աշխատանքների և լուծված խնդիրների վերաբերյալ տեղեկանքը՝ Կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանում ճանաչելու նպատակով:
Մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը՝ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձինք՝ համապատասխան ոլորտը համակարգող Կոմիտեի նախագահի տեղակալի համաձայնությամբ, իսկ Կոմիտեի նախագահի համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների դեպքում՝ այդ ստորաբաժանումների պետերը քննարկում և հանձնաժողովին են ներկայացնում Կոմիտեի տարվա լավագույն քննիչի մեկական թեկնածուի տվյալ՝ նրա կատարած աշխատանքների և լուծված խնդիրների վերաբերյալ տեղեկանքով:

8. Հանձնաժողովն ուսումնասիրում է սույն կարգով նախատեսված կարգով ներկայացված Կոմիտեի տարվա ստորաբաժանման, տարվա քննիչի, ինչպես նաև տարվա լավագույն ստորաբաժանման և տարվա լավագույն քննիչի համար ներկայացված թեկնածությունների վերաբերյալ տվյալները, հիմնավորող  փաստաթղթերը և կայացնում Կոմիտեի տարվա ստորաբաժանում, Կոմիտեի տարվա քննիչ, Կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանում և Կոմիտեի տարվա լավագույն քննիչ ճանաչելու վերաբերյալ որոշում:

9. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

10. Կայացված որոշման վերաբերյալ կազմված արձանագրությունը մինչև հունվարի 30-ն ուղարկվում է Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն:

11. Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը նախապատրաստում և Կոմիտեի նախագահին է ներկայացնում Կոմիտեի տարվա ստորաբաժանում, տարվա քննիչ, ինչպես նաև Կոմիտեի լավագույն ստորաբաժանում և լավագույն քննիչ ճանաչելու վերաբերյալ հրամանների նախագծերը:

12. Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը Կոմիտեի տարվա և Կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանումների  անվանումները, ինչպես նաև Կոմիտեի տարվա և Կոմիտեի տարվա լավագույն քննիչների լուսանկարները, կենսագրական տվյալներն ուղարկում է Կոմիտեի արտաքին կապերի, արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչություն՝ Կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրելու համար:

13. Կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ, ինչպես նաև  տարվա լավագույն ստորաբաժանում և տարվա լավագույն քննիչ ճանաչելու մասին հրամանները հրապարակվում են Կոմիտեի կոլեգիայի նիստում, որտեղ Կոմիտեի տարվա և Կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանումներին, ի դեմս ստորաբաժանումների պետերի, և Կոմիտեի տարվա և Կոմիտեի տարվա լավագույն քննիչներին համապատասխանաբար հանձնվում են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանում», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա քննիչ» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա լավագույն քննիչ» անվանումներով պարգևագրեր:

14. Կոմիտեի տարվա և տարվա լավագույն քննիչ ճանաչված ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, Կոմիտեի տարվա և տարվա լավագույն ստորաբաժանումներ ճանաչված ստորաբաժանումների պետերը, ինքնավար պաշտոն զբաղեցնող մյուս անձինք, ինչպես նաև տվյալ ստորաբաժանումների աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողները և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք կարող են խրախուսվել Կոմիտեի նախագահի կողմից:
(1-ին գլուխը խմբ. 14.05.2024. N 122-Լ)

ԳԼՈՒԽ 2.  ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ


15. Կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու նպատակով  ընտրությունը կատարվում է սույն գլխով նախատեսված տվյալների ուսումնասիրությունների հիման վրա:


16. Կոմիտեի տարվա ստորաբաժանում ճանաչելու նպատակով ներկայացվում են հաշվետու տարվա կտրվածքով տվյալ ստորաբաժանմանը վերաբերելի հետևյալ տվյալները՝
1) քննված քրեական վարույթների թիվը, ընթացքը և դրանք ավարտելու ժամկետներն` ըստ հանցանքի տեսակները (ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր).
2) կազմված մեղադրական եզրակացությունների, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար եզրափակիչ ակտերի (բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումների) թիվը.
3) մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտած քրեական վարույթներով մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց թիվը՝ նշելով ըստ դրվագների, թե որ հոդվածներով է մեղադրանքներ ներկայացվել.
4) կարճված քրեական վարույթների թիվը՝ նշելով կարճման որոշումների հիմքերը՝ ռեաբիլիտացնող և ոչ ռեաբիլիտացնող, ինչպես նաև ոչ ռեաբիլիտացնող հիմքերով կարճված վարույթներով այն անձանց թիվը, որոնց նկատմամբ կայացվել է կարճման որոշում.
5) բացահայտված քրեական վարույթների թիվը.
6) քրեական վարույթներով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատարան ուղարկված  միջնորդությունների, ինչպես նաև դատարանի կողմից բավարարված միջնորդությունների թիվը.
7) քրեական վարույթներով դատարանի թույլտվությամբ իրականացվող քննչական գործողությունների, այդ թվում՝ գաղտնի քննչական գործողությունների, կատարման համար դատարան ներկայացված միջնորդությունների, ինչպես նաև դատարանի կողմից բավարարված միջնորդությունների թիվը.
8) քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին միջնորդությունների, ինչպես նաև բավարարված միջնորդությունների թիվը.
9) քրեական վարույթներով դատախազի կողմից չհաստատված  մեղադրական եզրակացությունների, բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու համար եզրափակիչ ակտերի թիվը (ներկայացնելով դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը կամ եզրափակիչ ակտը չհաստատելու մասին որոշումների պատճենները).
10) քրեական վարույթներով ձերբակալված անձանց թիվը՝ նշելով հիմքերը.
11) քրեական վարույթներով բացահայտված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցները.
12) քրեական վարույթներով ստեղծված քննչական խմբերում մասնակցության թիվը.
13) առավել բարդ, բազմադրվագ կամ հասարակական հնչեղություն ունեցող դեպքերով քրեական վարույթներով նախաքննության իրականացումը.
14) Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունները.
15) առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդումների թիվը, ընթացքը.
16) այն հաղորդումների թիվը, որոնցով քրեական վարույթ չի նախաձեռնվել (այդ թվում՝ հսկող դատախազի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատված):
17. Կոմիտեի տարվա քննիչ ճանաչելու նպատակով ներկայացվում են հաշվետու տարվա կտրվածքով տվյալ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վերաբերելի սույն կարգի 16-րդ կետով նախատեսված տեղեկությունները, այդ թվում՝
1) հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան անձանց այդ հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդագրերի թիվը.
2)մինչդատական վարույթ իրականացնելիս քրեաիրավական և քրեադատավարական նորմերի կիրառության էական խախտումները.
3) կարգապահական տույժերն ու խրախուսումները: 

18. Կոմիտեի տարվա ստորաբաժանումներ ի ընտրության համար սույն կարգի     16-րդ կետի 1-4-րդ, 8-րդ, 10-րդ ենթակետերով նախատեսված  տվյալները (ցուցանիշները) ներկայացվում են համապատասխանաբար Կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում (բացառությամբ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության), Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում (բացառությամբ Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի), մարզային քննչական վարչություններում հաշվետու ժամանակահատվածի համար գրանցված միևնույն ցուցանիշների ընդհանուր հանրագումարում (ինչպես բացարձակ թվերով, այնպես էլ տոկոսային արտահայտությամբ):

19. Կոմիտեի տարվա քննիչի համար առաջադրվող թեկնածուի համար սույն կարգի 16-րդ կետի 1-4-րդ, 8-րդ, 10-րդ ենթակետերով նախատեսված  ցուցանիշները ներկայացվում են տվյալ ստորաբաժանման, ինչպես նաև համապատասխանաբար Կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների (բացառությամբ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության) կամ Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների (բացառությամբ Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի) կամ մարզային քննչական վարչության և դրանց ստորաբաժանումներում հաշվետու ժամանակահատվածի համար գրանցված միևնույն ցուցանիշների ընդհանուր հանրագումարում (ինչպես բացարձակ թվերով, այնպես էլ տոկոսային արտահայտությամբ):

20. Սույն կարգի 16-րդ կետի 5-րդ ենթակետի, 12-րդ, 13-րդ ենթակետերով,  17-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տվյալների հետ ներկայացվում են նաև տեղեկանքներ:».
 (2-րդ գլուխը խմբ. 13.10.2022. N 192-Լ, խմբ. 14.05.2024. N 122-Լ)

Հավելված N 2
Հայաստանի  Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
08.12. 2021թ.թիվ  167-Լ հրամանի
(խմբ. 25.01.2023.N  33-Լ)

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՆՆԻՉ» ՊԱՐԳԵՎԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ 
(վերնագ. փոփ. 14.05.2024. N 122-Լ)

ԳԼՈՒԽ 1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ՊԱՐԳԵՎԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ
(վերնագ. փոփ. 14.05.2024. N 122-Լ)


1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում»  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանում» պարգևագրերն իրենցից ներկայացնում են 350 x 350 միլիմետր չափսերով քառակուսի ցուցանակներ, որոնք բաղկացած են փայտային արտաքին տեսք ունեցող մուգ շագանակագույն, ոսկեգույն եզրագծով շրջանակից՝ մուգ կարմրագույն թավշեպատ ստվարաթղթից և ունեն շրջանակաձև և ուղղանկյունաձև վրադիր երկու դետալներ: (փոփ. 14.05.2024. N 122-Լ)

2. Սույն հավելվածի 1-ին կետով նախատեսված պարգևագրերի վերևի հատվածում թավշեպատ ստվարաթղթին փակցված շրջանակաձև և ոսկեգույն վրադիր դետալի արտաքին տրամագիծը 170 միլիմետր է (թույլատրելի շեղումը ± 1 միլիմետր):

3. Շրջանակաձև դետալի վերին հատվածի արտաքին եզրագծից դեպի կենտրոն՝ 2 միլիմետր հեռավորությամբ, շրջանաձև փորագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը, որից դեպի կենտրոն 3 միլիմետր հեռավորությամբ (ըստ պարգևագրի տեսակի) փորագրված է համապատասխանաբար «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ» (Ձև 1), «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ» (Ձև 2), «ՄԱՐԶԱՅԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» (Ձև 3) և «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ»  գրառումները (Ձև 3.1): (խմբ. 14.05.2024. N 122-Լ)

4. Շրջանակաձև դետալի ստորին հատվածի արտաքին եզրագծից դեպի կենտրոն՝ 2 միլիմետր հեռավորությամբ՝ շրջանի մեջտեղում, շրջանաձև փորագրված է «ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» գրառումը, որից դեպի կենտրոն՝ 3 միլիմետր հեռավորությամբ՝ «ՏԱՐՎԱ» գրառումը, իսկ տարվա լավագույն ստորաբաժանման համար նախատեսված պարգևագրում՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ» գրառումը: Գրառումների տառաչափը յոթ միլիմետր է (թույլատրելի շեղումը ± 0,2 միլիմետր): (լրաց. 14.05.2024. N 122-Լ)

5. Շրջանակաձև դետալի արտաքին շրջանագծից դեպի կենտրոն 25 միլիմետր հեռավորության վրա՝ կենտրոնական հատվածում, փորագրված է 120 միլիմետր արտաքին տրամագծով և 1,3 միլիմետր հաստությամբ շրջանագիծ:
Շրջանագծի վերևից դեպի կենտրոն 4 միլիմետր հեռավորության վրա՝ 50 x 50 միլիմետր չափսերով, եռաչափ փորագրված է Կոմիտեի խորհրդանիշի ոսկեգույն երկու արծիվները, որոնք պահում են խաչված աչքերի գծապատկերով ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ մորթու պատկերով:
Շրջանագծի ստորին հատվածում եռաչափ փորագրված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  կենտրոնական մարմնի վարչական շենքի ոսկեգույն պատկերը՝ 60 միլիմետր բարձրությամբ և 90 միլիմետր երկարությամբ:   

6. Շրջանակաձև դետալից 30 միլիմետր ներքև փակցված է 45 միլիմետր լայնությամբ, 150 միլիմետր երկարությամբ, ոսկեգույն, մետաղական, ուղղանկյուն դետալ, որի վրա նշված է Կոմիտեի նախագահի տարվա ստորաբաժանում ճանաչելու մասին հրամանի ամսաթիվն ու հերթական համարը, համապատասխան ստորաբաժանման անվանումը, «ճանաչվել է» գրառումը, տարվա ստորաբաժանում ճանաչվելու տարեթիվը և ըստ պարգևագրի տեսակի՝ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ», «ՄԱՐԶԱՅԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» և «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» գրառումները: (լրաց. 14.05.2024. N 122-Լ)

ԳԼՈՒԽ 2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ԵՎ «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՆՆԻՉ» ՊԱՐԳԵՎԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
(լրաց. 14.05.2024. N 122-Լ)


7. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա քննիչ (Ձև 4) և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա լավագույն քննիչ (Ձև 4.1) պարգևագիրն  (այսուհետ՝ միասին «Տարվա քննիչ» պարգևագիր) իրենից ներկայացնում է 340 x 340 միլիմետր չափսերով քառակուսի ցուցանակ՝ վրադիր երկու դետալներով: (խմբ. 14.05.2024. N 122-Լ)


8. Ցուցանակը բաղկացած է փայտային արտաքին տեսք ունեցող մուգ կապույտ շրջանակից՝ արծաթագույն եզրագծով, մուգ կապտագույն թավշեպատ ստվարաթղթից, ունի շրջանակաձև և ուղղանկյունաձև երկու վրադիր դետալներ:

9. «Տարվա քննիչ» պարգևագրի վերևի հատվածում թավշեպատ ստվարաթղթին փակցված շրջանակաձև, ոսկեգույն վրադիր դետալի արտաքին տրամագիծը 150 մմ է (թույլատրելի շեղումը ± 1 միլիմետր):

10. Շրջանակաձև դետալի արտաքին եզրագծից դեպի կենտրոն՝ 3,5 միլիմետր հեռավորության վրա՝ վերին հատվածում, շրջանաձև փորագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը:

11. Շրջանակաձև դետալի ստորին հատվածում՝ արտաքին եզրագծից դեպի կենտրոն 3.5 միլիմետր հեռավորությամբ՝ շրջանի ստորին հատվածի մեջտեղում, շրջանաձև (ըստ պարգևագրի տեսակի) փորագրված է «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ», «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՆՆԻՉ» գրառումները: Գրառումների տառաչափը  յոթ միլիմետր է (թույլատրելի շեղումը ± 0,2 միլիմետր): (խմբ. 14.05.2024. N 122-Լ)

12. Շրջանակաձև դետալի արտաքին շրջանագծից դեպի կենտրոն 3.5 միլիմետր հեռավորության վրա՝ կենտրոնական հատվածում, փորագրված է 120 միլիմետր արտաքին տրամագծով և 1,3 միլիմետր հաստությամբ շրջանագիծ:
Շրջանագծի վերևից դեպի կենտրոն 4 միլիմետր հեռավորության վրա՝ 50 x 50 միլիմետր չափսերով, եռաչափ փորագրված է Կոմիտեի խորհրդանիշի արծաթագույն երկու արծիվները, որոնք պահում են խաչված աչքերի գծապատկերով՝ ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ մորթու պատկերով:
Շրջանագծի ստորին հատվածում եռաչափ փորագրված է Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի արծաթագույն պատկերը՝ 60 միլիմետր բարձրությամբ և 90 միլիմետր երկարությամբ:

13. Շրջանակաձև դետալից 30 միլիմետր ներքև փակցված է 50 միլիմետր լայնությամբ և 130 միլիմետր երկարությամբ, ոսկեգույն, մետաղական, ուղղանկյուն դետալ, որի վրա նշված է Կոմիտեի նախագահի տարվա քննիչ ճանաչելու մասին հրամանի ամսաթիվն ու հերթական համարը, Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման քննիչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, «ճանաչվել է» գրառումը, Կոմիտեի տարվա քննիչ ճանաչվելու տարեթիվը  ըստ պարգևագրի տեսակի՝ «ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ», «ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔՆՆԻՉ» գրառումները:
(փոփ. 14.05.2024. N 122-Լ)