ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոյին և ՌԴ-ում ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը Իտալիայի ֆինանսական գվարդիայի կցորդ, բրիգադի գեներալ՝ Մաուրիցիո Մուսկառային (լուսանկարներ)

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոյին և ՌԴ-ում ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը Իտալիայի ֆինանսական գվարդիայի կցորդ, բրիգադի գեներալ՝ Մաուրիցիո Մուսկառային: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արթուր Մելիքյանը, Արսեն Այվազյանը և ՀԿԳ վարչություններից մեկի պետ Հովհաննես Համբարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Իտալիայի Հանրապետության համապատասխան իրավապահ մարմինների հետ համատեղ փոխգործակցության և իրավական օգնության ցուցաբերմանը վերաբերող, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: