Պաշտոնական
28.04.17, 12:17

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ և ԲՀ քննչական կոմիտեների նախագահների հետ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ և ԲՀ քննչական կոմիտեների նախագահների հետ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի և ԲՀ քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչի հետ։

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով  քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։

ՌԴ քննչական կողմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ զրույցի ընթացքում քննարկվել են նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին վերաբերող հարցեր։ Ա.Հովսեփյանը ռուս գործընկերոջը որոշ տեղեկություններ է տրամադրել քրեական գործի քննության արդյունքների մասին։ Կողմերը կարևորել են սպանության բացահայտման ուղղությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումները, կասկածյալի ինքնության պարզումը և ընդգծել քրեական գործով բոլոր հանգամանքների պարզման անհրաժեշտությունը։

ՌԴ և ԲՀ քննչական կոմիտեների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ 2017 թվականի աշնանը։