Լրահոս
08.10.22, 12:35

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի շնորհավորանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի շնորհավորանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

Հարգելի' պարոն Քյարամյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի ողջ անձնակազմին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 8-րդ տարեդարձի կապակցությամբ:

Քննիչի աշխատանքը մեծագույն պատասխանատվություն է և բարդ առաքելություն, որը պահանջում է նախևառաջ կամք, նվիրում և մասնագիտական բարձր պատրաստվածություն: Համոզված եմ, որ Քննչական կոմիտեի ծառայողները, գիտակցելով ստանձնած աշխատանքի կարևորությունը, իրենց համար ամենօրյա ուղենիշ են սահմանել օրենքին անմնացորդ ծառայելն ու գործին նվիրվածությունը: Միանգամայն վստահ եմ, որ քննիչներն այսուհետ ևս նույն վճռականությունն ու հետևողականությունը կդրսևորեն իրենց ոչ դյուրին աշխատանքում ավելի մեծ արդյունքների հասնելու համար, իսկ կուտակած փորձն ու արհեստավարժությունը լավագույնս կնպաստեն կառույցի առջև ծառացող ցանկացած խնդրի լուծմանը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն միշտ պատրաստակամ է ՀՀ քննչական կոմիտեի հետ ունեցած համագործակցային հարաբերություններն էլ ավելի խորացնելու և համատեղ ուժերով պայքարելու իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:

Վերստին շնորհավորելով՝ բոլորիդ մաղթում եմ հաջողություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ Սասուն Խաչատրյան