Լրահոս
08.10.22, 13:35

ՀՀ գլխավոր դատախազի շնորհավորանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

ՀՀ գլխավոր դատախազի շնորհավորանքը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

Հարգելի' պարոն Քյարամյան,

Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն իրականացնում է կարևոր և պատասխանատու առաքելություն՝ ուղղված օրինականության պահպանմանը, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ու հանցավորության դեմ անզիջում պայքարին:

Վստահ եմ, որ Ձեր սկզբունքայնության ու մասնագիտական պատվախնդրության, անսահման նվիրումի և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ կկարողանաք արդյունավետ լուծել մարտահրավերներով լի այս ժամանակահատվածի ոլորտային խնդիրները: Պայքարի այդ ճանապարհին կարող եք ապավինել անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության դատախազության աջակցությանը:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ' մաղթում եմ Ձեզ ձեռքբերումներ Ձեր պատվաբեր ծառայության մեջ, առողջություն և հաջողություն Ձեզ, Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին և Ձեր ընտանիքներին:

ՀՀ գլխավոր դատախազ՝  Ա.Վարդապետյան