Լրահոս
19.10.15,
10:30
Հայտարարություն
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13:50-ին, ՀՀ քննչական կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5) տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերի հանդիպումը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կնվիրաբերի համակարգչային տեխնիկա՝ նախատեսված քրեական գործերը թվայնացնելու համար։
Միջոցառումը լուսաբանելու համար լրատվամիջոցների հավատարմագրումը պարտադիր է։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք հավատարմագրվել նախապես՝ մինչեւ 19.10.15թ. ժամ 18։00-ն զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ (011) 880-175:
Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել 1 լրագրող (օպերատոր)։