Կադրային համալրում
17.04.25, 17:32

Հայտարարություն՝ բանավոր քննությունը հետաձգելու վերաբերյալ

2025թ. ապրիլի 18-ին ժամը 11:00-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակ ընդգրկվելու համար անցկացվող բանավոր քննությունը հետաձգվում է, և  կանցկացվի 2025թ. ապրիլի 21-ին ժամը 15:00-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարչական շենքում՝ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեում:  

Հայտատուներին խնդրում ենք մոտենալ ժամը 14:40, անձը հաստատող փաստաթղթով, դասական հագնված՝ տղամարդիկ՝ կոստյումով, փողկապով, բաց գույնի վերնաշապիկով, իսկ կանայք՝ մեղմ գույնի դասական ոճի, ոչ ճչացող հագուստով, կոկիկ հարդարված: