Ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն
16.09.22, 07:06

Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներում ներգրավված փորձագետների կողմից 2022թ. օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

Շինարարության և քաղաքաշինության բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Օլեգ Խաժակի Հակոբյանի կողմից 01.08.2022 թվականից մինչև 31.08.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները.

1.Քննչական գործողությունների շրջանակում՝ Երևան քաղաքի Դավթաշենի վարչական շրջանի 2-րդ թաղամասի և Տ. Պետրոսյան 8/12 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի շինարարական աշխատանքների ուսումնասիրություն, անհրաժեշտ փասատաթղթերի հավաքագրում:
2.Արմավիր քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման շինարարական աշխատանքների ուսումնասիրություն:
3.Վաղարշապատ քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման շինարարական աշխատանքների ուսումնասիրություն:
4.Մասնակցություն Մամիկոնյանց 39ա հասցում քննչական կոմիտեի արխիվին հատկացված տարածքում նախատեսվող աշխատանքների մրցույթի նախապատրաստմանը:
5.Մասնակցություն ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի քննչական կոմիտեի վերակառուցման և վերնահարկի իրականացման նախապատրաստական աշխատանքներին:
6.Երևան քաղաքի Մազմանյան 5 հասցեում քննչական կոմիտեին հատկացված տարածքի ուսումնասիրություն, էսքիզային առաջարկ:
7.Երևան քաղաքի Թայիրով 14 հասցեում քննչական կոմիտեին հատկացված տարածքի ուսումնասիրություն, էսքիզային առաջարկ:
8. Ստեփանավան քաղաքի վարչական շենքի ուսումնասիրություն:

Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Աշոտ Հարազատի Շահնազարյանի կողմից  01.08.2022 թվականից մինչև 31.08.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

1. Թիվ 10197021 քրեական վարույթի շրջանակներում ուսումնասիրվում է  հետազոտվող ժամանակաշրջանում  հաշվապահական  հաշվառման ու տնտեսագիտական  ոլորտներում  գործող  նորմատիվ  ակտերի պահանջները: Փաստաթղթերի հետազոտության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
2. Թիվ 15873319 քրեական վարույթի շրջանակներում իրականացնում է   փաստաթղթերի հետազոտություն: Վարույթի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել նաև ձեռք բերված հաշվապահական հաշվառման (սկզբնական, անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ամփոփ)) հաշվառման փաստաթղթերը:

Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Էմմա Ստեփանի Պատրիկյանի կողմից 01.08.2022 թվականից մինչև 31.08.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները

«Լոռու Դպրոց» հիմնադրամի դրամարկղից 2003-2018թ. ընկած ժամանակահատվածում տարբեր նպատակներով ելքագրումներ կատարելու փաստի առթիվ հարուցված թիվ 71200518 քրեական վարույթի շրջանակներում՝ հետազոտվել է նախաքննության ընթացքում ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական վարույթի ընթացքում  փորձագետի կողմից իրականացվող փաստաթղթերի հետազոտման գործընթացը գտնվում է ավարտման փուլում:

Դատահաշվապահական և ֆինանսատնտեսագիտական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Վարուժան Հովակիմի Բադանյանը պայմանագրի համաձայն 19.08.2022 թվականից ներգրավվել է փորձագիտական  աշխատանքներում:

Օժանդակել Է փորձագետներ Աշոտ Շահնազարյանին և Էմմա Պատրիկյանին` թիվ 10197021, 15873319  և  71200518 քրեական վարույթների շրջանակներում հետազոտել նախաքննության ընթացքում ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը:

Բարձր տեխնոլոգիաների բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Ռուբեն Ռուդիկի Շխիկյանի կողմից 01.08.2022 թվականից մինչև 31.08.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները

1.Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում և Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով ձեռք բերված թվով 123 էլեկտրոնային ապացույցների հետազոտություն:
2. Փոխօգնության շրջանակներում իրականացրել է  ՀՀ  հակակոռուպցիոն կոմիտեում և ՀՀ պետական եկամուտների  կոմիտեում քննվող թվով 10 էլեկտրոնային ապացույցների հետազոտություն:

Հոգեբանական բնագավառի մասնագիտական գիտելիքների և հմտությունների տիրապետող փորձագետ Վահրամ Մհերի Քոսակյանի կողմից 01.08.2022 թվականից մինչև 31.08.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները

12.07.2022 թվականին հոգեբանական թեստավորման փուլն անցած թվով 27 հավակնորդների վերաբերյալ թեստային եղանակով ստացված արդյունքները մշակվել և ամփոփվել են, որից հետո 09.08.2022 թվականին (թվով 12 անձի վերաբերյալ) և 24.08.2022 թվականին (թվով 15 անձի վերաբերյալ) կազմված եզրակացությունները համաձայնեցված ժամանակացույցի համապատասխան տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն:

Ֆինանսական վարչության փորձագետ Կիմա Հրանտի Ամիրխանյանի կողմից 01.08.2022 թվականից մինչև 31.08.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները

1. ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վերաբերող շուրջ 377  տարբեր տեսակի հրամաններ  /նոր նշանակում, ազատում, տեղափոխություն, դասային աստիճանների փոփոխություններ, խրախուսումներ, կարգապահական տույժեր, արձակուրդներ/ են մուտքագրվել  բազա, նորանշանակ աշխատակիցների անձնական տվյալները մուտքագրվել են հարկային ծառայության բազա  և հաշվապահական ծրագրեր, դրանց հիման վրա ձևավորել է աշխատավարձ:
2. Կատարվել է թվով 25 աշխատակցի համար ամենամյա ստաժների վերահաշվարկ, թվով 218 աշխատակիցների արձակուրդային վճարների հաշվարկներ, թվով 19 վերջնահաշվարկներ, թվով 20 անաշխատունակության թերթիկներով վճարների հաշվարկներ, թվով 8 դրամական օգնություն և հուլիս  ամսվա հասանելիք պարգևավճարների հաշվարկ:
3. Կատարել է յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի հաշվարկների ամփոփում և  ուղարկում հարկային ծառայություն:
4. Ստացվել և մշակվել  են թվով 55 ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից  ներկայացրած օգոստոս ամսվա աշխատաժամանակի տեղեկագրեր շուրջ 1150 աշխատակցի համար, դրանց հիմքով կատարվել է աշխատակիցների աշխատավարձի հաշվարկներ:

Անձնակազմի կառավարման վարչության փորձագետ Իվետա Վյաչեսլավի Թադևոսյանի կողմից 01.08.2022 թվականից մինչև 31.08.2022 թվականն ընկած ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները

1. ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերում կարել և հաշվառել է թվով 20 ընթացիկ նյութեր:
2. ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերում կարել, հաշվառել և մուտքագրել է «ՄՌԿՏ» համակարգում թվով 31 ընթացիկ նյութեր:
3. ՀՀ ՔԿ հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա պաշտոն զբաղեցնող անձանց  2-րդ ձևի թույլտվություն ստանալու համար նախատեսված հարցաթերթերում առկա անձնական տվյալները համեմատել է անձնական գործերում առկա փաստաթղթերով և հաստատել դրանց իսկությանը՝ 4 անձի վերաբերյալ:
4.Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների անձնական գործերում ստուգել է առկա փաստաթղթերը, պահանջել է բացակայող փաստաթղթերը և կցել գործերին, ինչպես նաև մուտքագրել է «ՄՌԿՏ» համակարգում՝ թվով 44 անձի վերաբերյալ: