Ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն
09.09.22, 08:01

Հաշվետվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ֆինանսական վարչության փորձագետի կողմից 2022թ. օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

Ֆինանսական վարչության փորձագետ Կիմա Հրանտի Ամիրխանյանի կողմից 01.08.2022թ-ից մինչև 31.08.2022թ. ընկած ժամանակատատվածում կատարվել են հետևյալ աշխատանքները

1. ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վերաբերող շուրջ 377 տարբեր տեսակի հրամաններ  /նոր նշանակում, ազատում, տեղափոխություն, դասային աստիճանների փոփոխություններ, խրախուսումներ, կարգապահական տույժեր, արձակուրդներ, դրամական օգնություններ/  են մուտքագրվել բազա, նոր նշանակվածների  անձնագրային տվյալների մուտքագրում հարկային ծառայության բազա և հաշվապահական ծրագրեր,  և դրանց հիման վրա աշխատավարձերի ձևավորում: Բացի այդ, նորանշանակ քննիչների ստաժներին վերաբերող շուրջ 126 տեղեկանքներ,որոնց հիման վրա կատարվել են նախորդ ամսվա աշխատավարձի վերահաշվարկներ:

2. Կատարվել է թվով 25 աշխատակիցների  ամենամյա ստաժների վերահաշվարկ, թվով 218 աշխատակիցների արձակուրդային վճարների հաշվարկներ, թվով 19 վերջնահաշվարկներ, թվով 20 անաշխատունակության թերթիկներով վճարների հաշվարկներ, թվով 8 դրամական օգնության  հաշվարկներ և համակարգի աշխատակիցների հուլիս ամսվա  պարգևավճարների հաշվարկներ:

3. Կատարել է յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի հաշվարկների ամփոփում և ուղարկում հարկային ծառայություն:

4. Ստացվել և մշակվել են թվով 55 ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացրած օգոստոս ամսվա աշխատաժամանակի տեղեկագրեր շուրջ 1150 աշխատակցի համար, դրանց հիմքով կատարվել է աշխատակիցների աշխատավարձի հաշվարկներ: