01.04.2026
ՀՀ քննչական կոմիտեն շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերի հանրային քննարկման
ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) տեղեկացնում է, որ 2026 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին, նախատեսվում է իրականացնել Կոմիտեի 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2027 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերի հանրային քննարկում և Կոմիտեի իրավասության ոլորտում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում՝ մասնակցելու հիշյալ քննարկմանը:
Մասնակցության համար հայտագրվելու և (կամ) լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել 012 51 54 05, 012 51 54 01 հեռախոսահամարներով կամ համապատասխան առաջարկություններ ուղարկել finance@investigative.am էլեկտրոնային հասցեին (մինչև 27.04.2026թ․ ժամը 17:00-ն):