07.11.2025

Արարատի մարզում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

Արարատի մարզում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության փորձի և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՆԳՆ ոստիկանությունից ստացված տեղեկատվության հիման վրա՝ 2025 թվականի նոյեմբերի 7-ին ՆԳՆ ծառայողների հետ համատեղ կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք, թմրամիջոց և այլն: 

Ձերբակալվել է 8 անձ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։