31.10.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

 

Հոկտեմբերի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Քննչական կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:

Այնուհետև, Արթուր Պողոսյանը և Սուրեն Պապիկյանն այցելել են բանակային դիրքեր, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին և զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ: 

Քննչական կոմիտեի նախագահն ու ՀՀ պաշտպանության նախարարը ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մի շարք զինծառայողների պարգևատրել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով։