19.09.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ՉԺՀ-ում մասնակցել է Հանրային անվտանգության տեխնոլոգիաների ցուցահանդեսին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում մեկնարկած Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովի շրջանակներում մասնակցել է Հանրային անվտանգության տեխնոլոգիաների ցուցահանդեսին, որտեղ ծանոթացել է չինական ոստիկանության կողմից օգտագործվող՝ քրեական վարույթների քննության, երթևեկության կառավարման, հակաահաբեկչական գործողությունների, հրամանատարության և կապի համակարգման նորագույն տեխնոլոգիաներին և արտադրանքին: