Քննչական կոմիտեի նախկին նախագահներ
Արգիշտի Էլբեկի Քյարամյան
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:
2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2015 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:
2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2013-2014թթ․ ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում` որպես քննիչ:
2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 6-ն աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:
2018 թվականի հունիսի 8-ից մինչև 2019 թվականի փետրվարի 26-ն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում` զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնները:
2019 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 4-ն աշխատել է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում` որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:
2020 թվականի մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
2020 թվականի մայիսի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
2020 թվականի հունիսի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
2020 թվականի դեկտեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
2021 թվականի հուլիսի 12-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:
2022 թվականի հուլիսի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2021 թվականին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:
ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Հայկ Մկրտիչի Գրիգորյան
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում:
1994-1996թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2001 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը՝ ստանալով իրավաբանի որակավորում:
2009 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի ադյունկտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Զինված ընդհարումների շրջաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննությունը» վերտառությամբ՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2021 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հեռակա ուսուցմամբ դոկտորանտուրան, պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները» վերտառությամբ, շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
VIII-XII․2001թ. - Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր,
2001-2002թթ. - Թիվ 2-րդ կայազորի զինվորական դատախազության ստաժոր-քննիչ,
2002-2003թթ. - Հադրութի կայազորի զինվորական դատախազության քննիչ,
2003-2005թթ. - Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ,
II-IX.2005թ. - Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ,
2005-2006թթ. - Հադրութի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ,
III-VIII.2006թ. - Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ,
2009-2010թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ,
2010-2011թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ,
2011-2014թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ,
2014-2015թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ,
2015-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ,
2018-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ,
2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2015 և 2017 թվականներին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Աղվան Գառնիկի Հովսեփյան
Արդարադատության պետական խորհրդական

Ծնվել է 1953 թվականի հունվարի 7-ին Երևան քաղաքում:
1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով իրավաբանի որակավորում:
1974-1978թթ. - Կարելիայի Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազության քննիչ,
1978-1979թթ. - Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դատախազության ավագ քննիչ,
1979-1981թթ. - Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դատախազի օգնական,
1981-1985թթ. - Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դատախազության քննչական բաժնի պետ,
1985-1986թթ. - Մարտակերտի շրջանի դատախազի օգնական,
1986-1989թթ. - Արթիկի միջշրջանային դատախազության քննիչ,
1989-1998թթ. - ՀՍՍՀ դատախազին, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ,
IV-IX.1998թ. - ՀՀ դատախազության քննչական մասի պետ,
1998-1999թթ. - ՀՀ գլխավոր դատախազ,
1999-2004թթ. - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,
2004-2013թթ. - ՀՀ գլխավոր դատախազ,
2014-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:
1999 թվականի մարտի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան:
2003 թվականին ՀՀ նախագահի կողմից արժանացել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման:
2005 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է շնորհակալագրով, 2006 թվականին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով, 2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015 թվականին՝ «Մխիթար Գոշի» մեդալով:
Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: