Կարգապահական հանձնաժողով

 

Կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից:

Հանձնաժողովի կազմում են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ, վիճակահանությամբ ընտրվող 3 քննիչ և ՀՀ կառավարության նշանակած 4 ներկայացուցիչ:

Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով և չեն կարող միաժամանակ լինել Որակավորման հանձնաժողովի անդամներ:

Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

 

         Կարգապահական հանձնաժողովի նախագահ

        Արսեն Այվազյան  

          ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Անդամներ
Վաղինակ Մարտիրոսյան  ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ
Կամո Սահակյան ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ
Լևոն Եղոյան ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ
Արմեն Մկրտչյան ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Գևորգ Քոչարյան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ռոմելա Մանուկյան Վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ
Նաիրա Ճնգրյան Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ