15.11.2018

Ստեփանավան քաղաքի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար

Ստեփանավան քաղաքի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ստեփանավան քաղաքում կատարված մի շարք բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդները 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին, նախնական համաձայնությամբ, Ստեփանավան քաղաքի մի քանի տներից հափշտակել են տարբեր կենցաղային իրեր, բջջային հեռախոսներ, հեռուստացույց, համակարգիչ, որոնց մի մասը վաճառել են:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության հանգամանքերը, մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Ստեփանավան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1990 և 1993թթ.:

Ընդհանուր առմամբ բացահայտվել է գողության 4 դեպք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1993 և 1190 թվականին ծնված երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննություն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: