08.01.2019

Քննչական կոմիտեի նախագահը կոչումներ է շնորհել ՔԿ աշխատակիցներին (լուսանկարներ)

Քննչական կոմիտեի նախագահը կոչումներ է շնորհել ՔԿ աշխատակիցներին (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը  բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար արդարադատության առաջին  և երկրորդ դասի խորհրդականի կոչումներ է շնորհել ՀՀ ՔԿ աշխատակիցներին:

Հայկ Գրիգորյանը  հանձնել է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝  «Անվտանգության մարմինների 100 ամյակ հոբելյանական» մեդալով պարգևատրված քննչական կոմիտեի աշխատակիցների մեդալները:

Քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է ՔԿ աշխատակիցներին՝ ստացած պարգևների կապակցությամբ:

Նա ընդգծել է, որ կոչումներ ստացած անձինք իրենց ոգին պետք է ներդնեն աշխատանքում՝ հասնելով նորանոր հաջողությունների: