03.05.2025
Քննչական կոմիտեի անձնակազմն Արթուր Պողոսյանի հետ միասին մասնակցել է համապետական շաբաթօրյակին
Այսօր Քննչական կոմիտեի անձնակազմն Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին:
Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի:
Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: