03.01.2025

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2025թ. հունվարի 3-ի N6-Ա հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ

03.01.25թ. N6-Ա

ԳՐԻԳՈՐ ՆՈՐԻԿԻ ԹԱՄՈՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի Յ֊րդ կետով և 20-րդ հոդվածի 7-րդ մասով.

հրամայում եմ՝

1. Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գրիգոր Նորիկի Թամոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ (գլխավոր 1-ին)՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի (գլխավոր 2-րդ) պաշտոնից:

2. Գրիգոր Թամոյանին հանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական առաջխաղացման ցուցակից:

3.Աշխատավարձը սահմանել համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:



Ա.Պողոսյան