02.02.2015

Հայտարարություն՝ քննիչի թեկնածությունների ցուցակը համալրելու գրավոր քննության վերաբերյալ

Հայտարարություն՝ քննիչի թեկնածությունների ցուցակը համալրելու գրավոր քննության վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղի կունենա 2015թ. մարտի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մոսկովյան 1, հեռ. 010-59-69-40, 010-59-63-58/:

Փաստաթղթերն ընդունվում են 2015թ. փետրվարի 2-ից մինչև 2015թ. փետրվարի 13-ը ներառյալ:


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

-Դիմում
-կադրերի հաշվառման անձնական թերթ
-ինքնակենսագրություն /ձեռագիր` նշելով ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, աշխատանքային գործունեությունը, պարտադիր ժամկետային զին. ծառայությունը, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամները, նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատում են որտեղ, սովորում են որտեղ/:
-4X6 չափսի 2 լուսանկար
-անձնագրի, սոց.քարտի, դիպլոմի/ներ/ և միջուկի, զին.գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները
-ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք
-բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից: