14.09.2020

Հաշվետվություն՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետի կողմից կատարած աշխատանքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Կ.Ա-ի կողմից՝ 02.09.2019-02.09.2020թթ. ընթացքում օժանդակություն է ցուցաբերվել վերոնշյալ վարչության աշխատանքների կատարմանը, մասնավորապես՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջետային հայտի գործընթացների ապահովման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի 506-Ն որոշմամբ սահմանված պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյանների վարման (հաշվառման ենթակա գույքի մասին տվայալների մուտքագրման անընդհատության, գրանցամատյանում պարունակող տվյալների վերահսկման և այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ համատեղելիության) աշխատանքների ապահովմանը: