24.04.2021

Հարգանքի տուրք՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն այսօր առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Քննչական կոմիտեի անձնակազմը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: