13.04.2017

Հակառակորդի կողմից արձակված կրակահերթի հետևանքով վնասվել են Այգեհովիտի բնակիչների խաղողի այգիները

Հակառակորդի կողմից արձակված կրակահերթի հետևանքով վնասվել են  Այգեհովիտի բնակիչների խաղողի այգիները

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գյուղացիների խաղողի այգիները ոչնչացնելու դեպքի առթիվ:
 

2017 թ. մարտի 22-ին Հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Այգեհովիտ համայնքի ուղղությամբ: Արձակված կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել «Ուռի հողեր» կոչվող հանդամասում, և այրվել ու ոչնչացվել են նույն համայնքի շուրջ 4 տասնյակ բնակիչների խաղողի այգիները՝ շուրջ 20.72 հա։ Գյուղացիներին պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 10.270.000 ՀՀ դրամ:
 

Դեպքի առթիվ ապրիլի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով,որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում: Կատարվում է նախաքննություն։