09.10.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրախախտումներ պարունակող թվով 30 նյութեր մերժվել են

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ ընտրախախտումներ պարունակող  թվով 30 նյութեր մերժվել են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում և դրան հաջորդած օրերի ընթացքում արձանագրվել է 30 դեպք, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Արձանագրված 30 դեպքերի վերաբերյալ որոշումներ են կայացվել՝ քրեական գործ հարուցելը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքերով մերժելու մասին:

Առերևույթ ընտրական խախտումներ պարունակող 30 դեպքերից 19-ը վերաբերել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն, իսկ 11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

30 դեպքերից.

- 4-ով նյութերը նախապատրաստվել են Երևան քաղաքի քննչական վարչությունում,

- 7-ով՝ Մալաթիա-Սեբաստիա

- 4-ով՝ Էրեբունի և Նուբարաշեն

- 3-ով՝ Արաբկիր

-7-ով՝ Ավան և Նոր Նորք

 -3-ով՝Քանաքեռ Զեյթուն

-2-ով՝ Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների քննչական բաժիններում: