08.05.2020

Արագածոտնի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

Արագածոտնի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

2020թ. մայիսի 7-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը բռնություն գործադրելու սպառնալիքով 2019թ. օգոստոս և 2020թ. մարտ ամիսներին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2004թ. ծնված իր անչափահաս որդու նկատմամբ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Արագածոտնի բնակիչը ձերբակալվել է՝ իր անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: