07.11.2025

Հայտարարություն՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի աջակցող բաժնի ավագ մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

 

ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի (այսուհետ՝ Կայազորային բաժին)  աջակցող բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ մասնագետ (ծածկագիր՝ 33-3.7-Մ3-1).

• Հիմնական գործառույթները՝ 

Բաժնի ավագ մասնագետը`
1)իրականացնում է Կայազորային բաժնին ուղղված և Կայազորային բաժնից առաքվող տարբեր բնույթի փաստաթղթերի ընդունման, ստուգման, գրանցման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման, հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքները.
2)իրականացնում է Կայազորային բաժնում ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և դրանք Կոմիտեի արխիվ հանձնման աշխատանքները.
3)իրականացնում է Կայազորային բաժնից ուղարկվող քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ելքագրման աշխատանքները.
4)իրականացնում է Կայազորային բաժնում հաշվառված, հսկողության վերցված փաստաթղթերի, միջնորդությունների, դիմում-բողոքների, գրությունների կատարման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքները.
5)իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի և Կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ընդունման, գրանցման, հաշվառման և ծանուցման աշխատանքները.
6)իրականացնում է Կայազորային բաժնում հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքները.
7) իրականացնում է էլեկտրոնային համակարգով փաստաթղթաշրջանառության  աշխատանքները.
8)իրականացնում է Կայազորային բաժնում փաստաթղթային սպասարկման կազմակերպումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետության, գործավարության կարգի կիրառման և դրա պահանջների կատարման  նկատմամբ հսկողությունը.
9)իրականացնում է Կայազորային բաժնում հարուցված, կարճված, կասեցված, մերժված, դատարան ուղարկված և դատարանի կողմից ետ վերադարձված քրեական գործերի հաշվառման, ընդունման-հանձնման և դրանք արխիվի բաժին ուղարկման աշխատանքները.
10)իրականացնում է քրեական գործերով բջջային օպերատորներից ստացված անձնական տվյալների, հեռախոսազանգերի վերծանումների էլեկտրոնային ֆայլերի ստացման, տպագրման, մուտքագրման, հաշվառման և արխիվացման աշխատանքները. 
11)իրականացնում է Կայազորային բաժնում քննվող քրեական գործերի թվայնացման աշխատանքները.
12)իրականացնում է Կայազորային բաժնի անձնակազմի գործուղման վկայականների, տեղեկանքների, հաշվետվությունների և այլ գրությունների նախապատրաստման աշխատանքները.
13)իրականացնում է Կայազորային բաժնում արխիվի վարման, ակտավորման և Կոմիտեի արխիվ հանձնման աշխատանքները.
14)իրականացնում է հանցագործությունների վերաբերյալ դիմումների, հաղորդումների, ահազանգերի և անհրաժեշտ տեղեկատվության հաշվառման աշխատանքները:

• Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) Բարձրագույն կրթություն: 
2) Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
3) ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», և «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքների, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝ 
4) տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
6) նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվություն ստանձնելու կարողություն.
7) Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
8) աշխատավարձի չափը՝ 221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) դրամ.
9) աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք.Վանաձոր, Զորավար Անդրանիկի 12.
10) ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն. 

1) գրավոր դիմում (ձևը կցվում է),
2) անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն, 
4) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5) ինքնակենսագրություն (ազատ ոճով),
6)    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
7) լուսանկար՝ 3X4 չափսի,
8) բժշկական տեղեկանք:
Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի լուսապատճենները արված բնօրինակից (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանությունների):

• Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

• Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 12.11.2025թ.:

ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 012 515-337) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.am հասցեին: