07.11.2025

Հայտարարություն՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի աջակցող բաժնի ավագ մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի աջակցող բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 33-4.10-Մ5-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի աջակցող բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 33-4.10-Մ5-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպչական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions ​​​​​հղումով՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 14-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

1.դիմումը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
2.ինքնակենսագրությունը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
3.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման քարտ կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
4.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը (աշխատանքային պայմանագիր, աշխատանքի ընդունման մասին իրավական ակտ, աշխատանքային գրքույկ։ Ի լրումն նշված փաստաթղթերի՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացուց կարող է պահանջվել ներկայացնելու անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք իր աշխատանքային գործունեության վերաբերյալ, կամ աշխատանքային նկարագիր, կամ աշխատանքային գործունեությունը հավաստող այլ փաստաթուղթ),
6.արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի լուսապատճենը,
7.լուսանկար՝ 3X4 չափսի (բնակչության պետական ռեգիստրի անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգից քաղաքացու լուսանկարը անձնական էջում արտացոլվելու դեպքում լուսանկար չի կցվում):
Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի լուսապատճենները արված բնօրինակից (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանությունների):

Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ.

Քաղաքացիները թեստավորմանը պետք է ներկայանան անձնագրով և/կամ նույնականացման քարտով, կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ)։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:

Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:

Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից, նշված հատվածում՝

ա)եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ)եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ)եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:

Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:

Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 09-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 90 րոպե տևողությամբ, թեստավորման փուլը սկսվելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո թեստավորման սենյակ մուտքն արգելվում է):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, մրցույթին ներկայանալ հարցազրույցը սկսելուց 10 րոպե առաջ):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 163.072 (հարյուր վաթսուներեք հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
•ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (ՔԾ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով) (Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199) հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/143723 

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք (Հոդվածներ՝ 4-7, 20-27) հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/207626 

«Հանրային ծառայության մասին» օրենք (Հոդվածներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53) հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest 

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք (Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38) հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) 

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնները և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 14.07.2022թ. N 93-Լ հրաման (Հավելված 1-ի կետեր՝ 12, 13, 25, 31, 42) հղումը՝ https://www.investigative.am/storage/files/%D5%80%D5%90%D4%B1%D5%84%D4%B1%D5%86%D5%86%D4%B5%D5%90/93-l.pdf

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենք. (Հոդվածներ՝ 3, 8, 15, 17, 18, 19, 20, 28.1, 31, 34, 35, 45, 48) հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/203929/latest 

«Պետական գաղտնիքի մասին» օրենք (Հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 10, 11, 12, 16, 19, 20, 22,24,25) հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204813/latest

«Հանրագրերի մասին» ՀՀ օրենք, (Հոդվածներ 1, 3, 4, 5, 6, 9, 10, 11) հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/151406/latest

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք (Հոդվածներ՝ 3, 4, 5, 7, 9, 10, 12, 15, 16, 17, 21, 22, 23) հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/171966/latest

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք (Հոդվածներ՝ 2, 4, 6, 9, 12, 14, 20, 21, 22, 23, 25, 26, 32, 43)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/187324/latest 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

•«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենք. հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/203929/latest
•«Հանրագրերի մասին» ՀՀ օրենք. հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/151406/latest
•Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 06-ի «Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը, գործավարությունում օգտագործվող ձևաթղթերի և մատյանների ձևերը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավական ակտերի նախագծերի մշակման, շրջանառման, իրավական ակտերի հաշվառման, իրազեկման կարգը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կնիքների, դրոշմակնիքների շրջանառության կարգը հաստատելու մասին» N 145-Լ հրաման. հղում՝https://www.investigative.am/news/hh-qnnchakan-komitei-naxagahi-2022t-septemberi-6-i-n145-l-hramany-inkorporacia-lracvac-24-05-20242t-n-133-l 
•«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնները և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 14.07.2022թ. N 93-Լ հրաման. հղումը՝ https://www.investigative.am/storage/files/%D5%80%D5%90%D4%B1%D5%84%D4%B1%D5%86%D5%86%D4%B5%D5%90/93-l.pdf 

Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռախոսահամար՝ 012 515-339 (ներքին՝ 1917), էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer@investigative.am)

ՀՀ քաղաքացիները թեստավորմանը և հարցազրույցին ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ):