31.07.2025

Միայն 2025 թվականի հուլիսին պետական բյուջե է վերականգնվել 2.5 մլրդ դրամ

Միայն 2025 թվականի հուլիսին պետական բյուջե է վերականգնվել 2.5 մլրդ դրամ

 

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող տարբեր` բարդություն ներկայացնող և բազմադրվագ քրեական վարույթներով միայն 2025 թվականի հուլիսին իրականացված ծավալուն գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 2 մլրդ 557 մլն 35 հզր 935 ՀՀ դրամ գումար: