Գործունեություն
Որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից: «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ որակավորման հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, քննչական կոմիտեի 4 ծառայող, 4 իրավաբան-գիտնական:
Հանձնաժողովի խնդիրն է ապահովել՝
- Կոմիտեում ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող որակավորման տարեկան և լրացուցիչ ստուգումները,
- Կոմիտեում ատեստավորման ենթակա ծառայողների ատեստավորում անցկացնելու գործընթացը,
- Կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորումը,
Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով:
Հանձնաժողովի նիստերն իրավազոր են անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում, իսկ որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, այդ թվում՝ Կոմիտեի թեկնածությունների ցուցակի համալրման, Կոմիտեի ծառայողների ատեստավորման և ծառայողական առաջխաղացման ցուցակների ձևավորման վերաբերյալ հարցադրումները կանոնակարգվում են որակավորման հանձնաժողովի գործունեության կարգով՝ հաստատված ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2014 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ թիվ 18 Լ հրամանով։