Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու զինծառայող Խաչիկ Բաղդասարյանի մահվան հանգամանքները

22.08.2020 16:07

2020թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ին,  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանն ուշագնաց է եղել և վայր ընկել: Վերջինս տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ժամը 16:15-ին գրանցվել է Խ.Բաղդասարյանի կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի