Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է պայմանագրային զինծառայող. կատարվում է քննություն

31.10.2016 12:35

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ  կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ 30.10.2016թ.՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքում կտրուկ վատացել է մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Արտակի Խալխալյանի ինքնազգացողությունը:

Նոյեմբերյանի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին Դ.Խալխալյանը մահացել է: Բժշկական նախնական հետազոտության համաձայն՝ զինծառայողի մոտ արձանագրվել է սրտի կանգ:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դ.Խալխալյանի մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի