Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

22.09.2015 17:18


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝  հակառակորդի կողմից ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

2015 թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19:50-ին, Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուսլան Սերգեյի Մկրտչյանը (ծնվ. 1986թ )՝ կրծքավանդակի հետին մակերեսի մանր բեկորային վերքեր ախտորոշմամբ:

Ըստ նախնական տվյալների՝ Ռ.Մկրտչյանը նշված վնասվածքն ստացել է 21.09.15թ-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, մարտական հենակետում ինժիներական աշխատանքներ կատարելու ժամանակ՝ հակառակորդի արձակած նռնականետի արկի բեկորներից:

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով  (սպանության փորձ՝ կատարված ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։

Կատարվում է նախաքննություն:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի