Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննություն է տարվում` պարզելու բժշկական կենտրոնում պայմանագրային զինծառայող, սերժանտ Նարեկ Մխիթարյանի մահվան հանգամանքները

15.06.2017 15:40

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Նարեկ Ջիվանի Մխիթարյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

14.06.2017 թվականին՝ ժամը 06:50-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գրանցվել է 2017 թվականի մայիսի 30-ին «պարանոցի միջային կիստա» ախտորոշմամբ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունք ընդունված, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Նարեկ Ջիվանի Մխիթարյանի /ծնվ. 1995թ./ կենսաբանական մահը՝ «սուր սիրտ-անոթային շնչառական անբավարարություն՝ սպլենոմեգալիա» ախտորոշմամբ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 13-ին Ն.Մխիթարյանը վիրահատվել և տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ դիմածնոտային բաժանմունք: 14.06.2017 թվականին՝ ժամը 04:30-ի սահմաններում, վերջինիս ինքնազգացողությունը վատթարացել է, 14.06.2017 թվականին՝  ժամը 06:50-ին, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքում գրանցվել է կենսաբանական մահը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի