Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից զինծառայող Մհեր Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

18.09.2014 16:08


Մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից զինծառայող Մհեր Հովհաննեսի Հակոբյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ  քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի  13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը):

Զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում  մահացու հրազենային վնասվածք է ստացել 18.09.2014թ.՝ ժամը 09:15-ի սահմաններում`  N զորամասի մարտական դիրքում:

Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի