Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների քննիչների կողմից զինապարտների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ զինվորական կոմիսարիատ հայտնելու մասին

02.07.2020 12:58

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 
 
Հանձնարարականը՝


 

ք.Երևան, 02.07.2020թ., N 115-Լ

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների կողմից  զինապարտների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնելու «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի կատարումը պատշաճ ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

Հանձնարարում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին՝
հետևել, որ զինապարտների վերաբերյալ քրեական վարույթ իրականացնելու յուրաքանչյուր դեպքով քննիչներն այդ մասին յոթ աշխատանքային օրվա ընթացքում հայտնեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորահավաքային և համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)՝ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

2. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալներին:

3. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:                                                                       

 

 

    Հ.Գրիգորյան


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի