Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. գործն ուղարկվել է դատարան

25.12.2020 17:32

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2020 թվականիմայիսի 14-ին՝ժամը 13։20-իսահմաններում, Վանաձոր քաղաքի 34-ամյա բնակիչն իրերկու ընկերների հետ, իր կողմից վարած «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով, այցելել է Վանաձոր քաղաքում գործող խորտկարանի մոտ, ավտոմեքենան կայանել նշված վայրում՝ խաթարելով ճանապարհի բնականոն երթևեկությունը:

Այնուհետև իր հետ ավտոմեքենայում գտնվող երկու ընկերների հետ, խուլիգանական մղումներով, նախահարձակ է եղել խորտկարանի մոտ գտնվող երիտասարդների նկատմամբ, վիճաբանել նրանց հետ և խմբով, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, բազմաթիվ հարվածներ հասցրել նշված անձանց՝ ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն և վերջինիս երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով:  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի