Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մահվան ելքով վթար՝ Ձորաղբյուրում (տեսանյութեր, լուսանկարներ)

30.06.2021 14:20

2021թ  հունիսի 29-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում  միմյանց  են բախվել Երևան քաղաքի 24-ամյա բնակչուհու վարած «Պորշ Կայեն» մակնիշի և Ձորաղբյուրի 57-ամյա բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում ստացած վնասվածքներից վերջինս տեղում  մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն օրը՝ ժամը 20:21-ին, «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ինքնակամ  ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Վերջինս հարցաքննվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

https://www.youtube.com/watch?v=R68U-irzXMI (տեսանյութ)

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:                                                                                                     

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի